Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը դատական հայց է ներկայացրել երգչուհու դեմ

16:46   21 սեպտեմբերի, 2021

Լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ՝ երգչուհի Պոլինա Գագարինայի դեմ, հայտնում է StarHit-ը՝ վկայակոչելով Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանին։

2020թ․-ին 6 տարվա ամուսնությունից հետո Պոլինա Գագարինան եւ Դմիտրի Իսխակովը բաժանվել են։ Թեեւ նախկին սիրահարները ձգտում էին չմեկնաբանել կատարվածը, սակայն կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ բաժանման նախաձեռնողը երգչուհին է եղել։ Եվ այժմ նախկին ամուսիններին դատական վեճ է սպասվում։

Պարբերականի աղբյուրը հայնում է, որ Դմիտրին դատարանում մտադիր է կարգավորել ոչ միայն իր ու Գագարինայի դստեր՝ Միայի, այլեւ Գագարինայի եւ նրա առաջին ամուսնու՝ Անդրեյի 13-ամյա որդու հետ տեսակցությունների հարցերը, որին Իսխակովը մեծացրել է սեփական երեխայի նման, սակայն այժմ նրա հետ չի շփվում։

Լուսանկարիչը վերջերս Ինստագրամյան էջի Stories բաժնում գրել է․ «Նույնիսկ ամենասարսափելի երազում երբեք չէի տեսնի, որ ստիպված կլինեմ մշտապես թույլտվություն խնդրել դստերս տեսակցելու համար»։ Եվ այժմ Դմիտրին գործողությունների է անցել։

Լուսանկարը՝ «Ok Magazine»/Վանյա Բերյոզկին

 



© NEWS.am STYLE