Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վերամիավորվելուց հետո առաջին համատեղ հարցազրույցն են տվել

17:12   21 սեպտեմբերի, 2021

Հարաբերությունները վերսկսելուց հետո Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆելքը ձգտում էին չմեկնաբանել իրենց սիրավեպը։ Զույգը վերջերս դարձել է «Adweek» նոր թողարկման հերոսը՝ տալով առաջին համատեղ հարցազրույցը։

Զրույցը նվիրված էր երգչուհու կարիերային, եւ Ջեյ Լոն խոսել է իր ապրանքանիշի մասին։ Երգչուհին իրեն հազվագյուտ արտիստ է անվանել, քանի որ կարողանում է միաժամանակ «երգել, պարել եւ շոու անել»։ Նա նաեւ ընդգծել է, որ իր առանձնակի առաքելությունն է համարում իր օրինակով ոգեշնչել այլ ռասայի եւ ազգությամբ մարդկանց։

«Կարիերայիս սկզբում ես որոշեցի դառնալ այնպիսի ապրանքանիշերի դեմքն, ինչպիսիք են L’Oréal-ն ու Louis Vuitton- այն դեպքում, երբ մյուսները դա չէին անում։ Նման բաների առնչությամբ արտիստների, դերասանուհիների եւ կատարողների համար շատ տաբուներ կային»,- ասել է աստղը։ Ջենիֆերը ցանկացել է դառնալ նա, ով պաստառներից եւ ամսագրերի շապիկներից թխամորթ կանանց կհիշեցնի իրենց հնարավորությունների մասին եւ կկոտրի անցյալի կարծրատիպերը:

Բեն Աֆելքը չի թաքցնում, որ հպատանում է սիրելիով ու ընդունում նրա ներդրումը հասարակական գիտակցության փոփոխության համար։ Դերասանը նշել է․ «Ես հիանում եմ աշխարհի վրա նրա ազդեցությամբ։ Ամենամեծ բանը, որ ես կարող եմ անել որպես նկարիչ, ֆիլմեր նկարելն է, որոնք դիպչում են հանդիսատեսի սրտերին։ Ջենիֆերը մեծ թվով մարդկանց է ոգեշնչել զգալու, որ նրանք այս երկրում զբաղեցրել են իրենց տեղը «սեղանի շուրջ»։ Ամբողջ պատմության ընթացքում այդպիսի ազդեցություն քչերն են ունեցել։ Դա այն է, ինչ ես երբեք չեմ իմանա, կարող եմ միայն աջակցել, հիանալ ու հարգել»,- ասել է նա։

Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարը՝ Elisabetta A. Villa/Getty Images


© NEWS.am STYLE