Էրա Դաշտոյանը Չինաստանից թագով է վերադարձել (ֆոտո)

20:07   15 հոկտեմբերի, 2013

Գեղեցկուհի Էրա Դաշտոյանը վերադարձել է Չինաստանում անցկացված «Miss Tourism Queen International 2013» մրցույթից: Աղջիկը դատարկ ձեռքով չի վերադարձել, այլ «Միսս նրբագեղություն» տիտղոսով ու թագով: Մանրամասները NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց World League of Beauty and Fashion-ի հիմնադիր Աշոտ Խաչատրյանը, ում օգնությամբ էլ Էրան մասնակցել է մրցույթին:

«Մրցույթին մասնակցում էին աղջիկներ 50 երկրներից: Հայաստանը ներկայացնում էր Էրա Դաշտոյանը, ով ամբողջ մրցույթի ընթացքում վայելում էր ժյուրիի սերն ու հարգանքը»,- նշեց Աշոտը՝ ավելացնելով, որ մրցույթից հետո Էրային առաջարկել է մասնակցել «Miss Tourism International» մրցույթին, որի կազմակերպիչը Մալազիայի տուրիզմի նախարարությունն է:

 

Հանրաճանաչ գեղեցկության մրցույթն անցկացվելու է 2013-ի դեկտեմբերի 8-ից մինչեւ 2014-ի հունվարի 3-ը:



© NEWS.am STYLE