«Տիկնիկ». Ռոզա Ֆիլբերգը՝ հմայիչ կերպարում

21:46   21 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում։ Ռոզան արձակել է ուղիղ հարդարված մազերն, իսկ արտահայտիչ դիմահարդարումն ընգդծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Տիկնիկ», «գեղեցկուհի»։

Օրերս տեղադրված կադրերում Ռոզան կապույտ գույնի, ոճային տոպ էր կրում, որը համադրել էև պատառոտված ջինսե տաբատի հետ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Ռոզա Ֆիլբերգը գրել էր․ «Տրամադրության գույնը կապույտ է»։



© NEWS.am STYLE