Սիրված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

16:14   21 սեպտեմբերի, 2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեն Սիմոնյանն այցելել է 2 օր առաջ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն տեղափոխված սիրված ու ճանաչված երգիչ Հայկոյին։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ նա այցելել է երգչին։ 



© NEWS.am STYLE