Սերգեյ Սարկիոսվը սերիալ է նկարահանում Մաքսիմ Գորկու սիրելիի մասին

18:11   21 սեպտեմբերի, 2021

Միլիոնատեր Սերգեյ Սարկիոսվը դրամա է նկարահանում բարոնուհի Մարիա Բուդբերգի մասին։ Այս մասին հայտնի է դարձել Forbes-ին։ Մեկ սերիայի արտադրությունը կազմում է 50-70 միլիոն ռուբլի։

«Բարոնուհի Բուդբերգ․ կարմիր խոլորձ» աշխառանքանին անվանումսով սերիալը կպատմի 20-րդ դարի ամենաառեղծվածային կանանցից մեկի ճակատագրի մասին։ Սցենարի հեղինակներն Օլգա Լարիոնովան եւ Սերգեյ Սարկիսովն են։

Forbes-ի հետ զրույցում գործարարը պատմել է, որ ժապավենի ստեղծման գաղափարն առաջացել է, երբ ինքը սկսել է նյութեր հավաքել գրող Մաքսիմ Գորկու մասին, որի սիրելին է եղել Բուդբերգը։ Այս պատմությունը հետաքրքրել է Սարկիսովին, եւ նա որոշել է նրան առանձին բազմասերիանոց ֆիլմ նվիրել։

«Երկու տարի առաջ, երբ սկսեցի նյութեր հավաքել Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու մասին, երկու զարմանալի ու շատ հետաքրքիր կանանց կյանքի հետ ծանոթացա՝ Մարիա Զակրեւսկայա (Բուդբերգ) եւ Մարիա Ֆյոդորովնա Անդրեեւա։ Ինձ թվաց, որ աշխարհը պետք է իմանա նրանց, Գորկու կյանքում նրանց դերի եւ այլ նշանավոր մարդկանց մասին։ Որոշեցինք սկսել բարոնուհի Բուդբերգից։ Կարմիր խոլորձի արտասովոր, հետաքրքրաշարժ պատմություն»,- նշել է նա։

Սերիալի նկարահանումները կմեկնարկեն 2022թ․-ին։

 



© NEWS.am STYLE