Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը երկվորյակների է սպասում. զույգի արձագանքը ուլտրաձայնային հետազոտության ընթացքում (վիդեո)

19:04   21 սեպտեմբերի, 2021

Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը երկրորդ հղիության մասին հայտնել է հուլիսի կեսերին։ Իսկ այժմ հայտնի է հայտնել, որ Էշլին բազմազավակ մայր կդառնա․ նա երկվորյակների է սպասում։

«Երկվորյակնե՞ր են։ Մենք երեք տղա՞ ենք ունենալու»,- բժշկին հուզառատ հարցրել է Էշլին։ «Դուք կատակում եք»,- անկեղծորեն զարմացել է ապագա բազմազավակ հայրիկը։

View this post on Instagram

A post shared by A S H L E Y G R A H A M (@ashleygraham)

Տեսանյութում նաեւ ներառված է էպիզոդը, որում Էշլին եւ Ջասթինը նայում են հղիության թեստի արդյունքը՝ պահը, երբ նրանք իմացել են, որ կրկին ծնողներ են դառնալու։



© NEWS.am STYLE