Վեց միջոց՝ հարաբերություններում կիրքը վերականգնելու համար

21:12   24 սեպտեմբերի, 2021

Ասում են, եթե դուք մեկ տարվա ամուսիններ չեք, ձեր հարաբերություններում կիրք չկա։ Իսկ ինչպես կարելի է վերականգնել այն։

Խորհուրդ 1. Սցենարային փոփոխություններ

Ամեն անգամ նույն տեսարանն է՝ ննջասենյակ, խորհրդավոր մթություն... այս ամենն արդեն ձանձրալի է դարձել ձեզ համար։ Սցենարային փոփոխություններ արեք։ Կարելի է սիրով զբաղվել առավոտյան, աշխատանքից տուն վերադառնալուց հետո կամ սիրախաղ սկսել այլ մարդկանց ներկայությամբ։

Խորհուրդ 2. Ընթրիք մոմի լույսի ներքո

Ռոմանտիկ ընթրիքը, չգիտես ինչու, անցյալում է մնացել։ Սակայն այս բարի ավանդույթը պետք է վերականգնել։ Կարելի է ընտրել ճապոնական խոհանոց, որի ուտեստներն ավելի դյուրամարս են։ Իսկ իմբիրը ոչ միայն ակտիվություն է տալիս, այլեւ մեծացնում է սեռական պոտենցիան։  

Խորհուրդ 3. Սեքս երեխայի ծննդից հետո

Երեխայի ծննդից հետո դուք գրեթե մոռացել եք սիրով զբաղվելու մասին։ Քանի որ երեխան խլում է ձեր ժամանկաի մեծ մասն ու էներգիան եւ անկողին մտնելուն պես ցանկանում եք քնել։ Այս պարագայում պետք է դիմել տատիկի, դայակի կամ ընկերուհու օգնությանը։Երբեմն ամուսինները պետք է միայնակ մնան, վայելեն միմյանց ներկայությունը եւ փոքր-ինչ լիցքաթափվեն։

Խորհուրդ 4. Ամուսինը նոր զգացողությունների ցանկություն չունի՞

Դուք առաջարկել եք նոր մեթոդներ ու դիրքեր փորձել, իսկ նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ դրանք հիմարություններ են։ Փորձեք ամեն ինչ գործնականում ցույց տալ նրան։

Խորհուրդ 5. Դու հասանելի՞ ես դարձել նրա համար

Տղամարդիկ իրենց էությամբ որսորդ են, եւ նա արդեն վաղուց գրավել է քեզ։ Հետեւաբար, պետք է փոքր-ինչ դիմադրություն ցույց տալ, բայց նաեւ ակնարկել, որ դա ուղղակի խաղ է, եւ դուք ցանկությունից այրվում եք։

Խորհուրդ 6. Դուք գիտեք միմյանց բոլոր սովորությունները

Դուք արդեն ուսումնասիրել ու շատ լավ ճանաչում եք միմյանց, ուստի ամեն ինչ ձեզ համար կանխատեսելի ու ձանձրալի է։ Այս պարագայում պետք է սիրելիին մերսել, ինչը կթուլացնի եւ կգայթակղի նրան։

 

 

Աղբյուրը՝ Lisa.ua

 



© NEWS.am STYLE