Քիմ Քարդաշյանը նախկին ասիստենտին 25 000 դոլար արժողությամբ պայուսակ է նվիրել (վիդեո)

22:58   21 սեպտեմբերի, 2021

Ամերիկյան հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանը կատարել է նախկին ասիստենուհու երազանքը՝ նրան փոխանցելով գրեթե 25 հազար դոլար արժողությամբ նվեր: Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են Daily Mail-ում։

Պարբերականի լրագրողներն ուշադրություն են դարձրել բլոգեր եւ նախկին ասիստենտ Ստեֆանի Շեփերդի Instagram-ի Stories-բաժնի հրապարակումներին, որոնք արվել են նրա ծննդյան օրը: Տեսահոլովակում Ստեֆանին խոստովանել է, որ վաղուց ցանկացել է նման պայուսակ եւ նույնիսկ մտածել է կրկնօրինակը գնել: Տեսանյութին կից նա դիմել է Քարդաշյանին. «Ընկերներիդ ու ընտանիքիդ հանդեպ քո հավատարմությունն ու առատաձեռնությունը հավասարներ չունեն»։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Kelly 35 Sellier Noir Black Epsom մոդելի պայուսակը Ebay հարթակում վաճառվում է գրեթե 25 հազար դոլարով:



© NEWS.am STYLE