Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նրան «քինախնդիր» անվանելով

12:12   22 սեպտեմբերի, 2021

Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին շարունակում են պատերազմել համատեղ վաստակած ունեցվածքի համար։ Այս անգամ դատական քննության առարկա է դարձել «Château Miraval» կալվածքը, որը գտնվում է Ֆրանիսայում։ Դերասանի կարծիքով՝ նախկին կինն արդեն մի քանի տարի է՝ խոչընդոտներ է ստեղծում, որոնք իրեն խանգարում են տնօրինել անշարժ գույքի իր մասը։

«Այժմ Ջոլին փորձում է վաճառել անշարժ գույքի իր բաժնետոմսերի 40 տոկոսը՝ արհամարհելով նախկին ամուսնու ֆինանսական շահերը։ Հայցում նշվում է, որ Ջոլիի ընկերությունը ցանկանում է եկամուտ ստանալ՝ արհամարհելով գումարն ու պայմանները, որոնք Բրեդ Փիթը ներդրել է առանձնատան համար»,- ասված է հայցում։

Փիթն ու Ջոլին ամուսնացել են հենց «Château Miraval» կալվածքում։ Միայն թե տակ տարի անց Անջելինան փաստաթղթերը ներկայացրել է ամուսնալուծվելու համար։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ դերասանուհին նախկին սիրելիին մեղադրել է ագրեսիվ պահվածքի եւ ալկոլոհային կախվածության համար։

 



© NEWS.am STYLE