«Երեւան». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը երեխաների հետ

23:46   22 սեպտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրանց։ «Երեւան»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանը սպիտակ հագուստ է կրում՝ շորտ, վերնաշապիկ, որոնք համադրել էր մարզակոշիկների հետ։ Գեղեցկուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Լուսինեն անգլերեն լեզվով գրել էր․ «Թող սկսվի տոնը»։



© NEWS.am STYLE