«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ». Անահիտ Սիմոնյան

12:22   22 սեպտեմբերի, 2021

Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է կատարել՝ անդրադառնալով երգչի առողջական վիճակին։

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:

Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել:

Շնորհակալ եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

 

Երգչի ընկերը՝ Գագա Ամատունին, եւս հայտնել է, որ Հայկոյի վիճակը կայուն է։ 

«Ժողովուրդ, Հայկոյի վիճակը հիմա կայուն է:

Խնդրում ենք չտարածել սխալ տեղեկատվություն: Բոլոր ապատեղեկատվությունները խանգարում են մեզ այս պահին հազարավոր զանգերին անիմաստ պատասխանելուն»,- գրել է նա։



© NEWS.am STYLE