«Պետք է լինել լիարժեք բոլոր իրավիճակներում ու վայելել անձնական ներքին ու արտաքին գեղեցկությունը»․ Հասմիկ Խոջյան

20:47   22 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում հետեւորդներին պատմել է իր մասին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին ուսերի հատվածում բաց զգեստ է կրում։ Հասմիկը հավաքել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ «Ես պատկանում եմ էն տեսակ մարդկանց թվին, ովքեր լիարժեք են բոլոր իրավիճակներում, այսինքն՝ երբեք հարսանիք չեմ գնում ջինսով, խանութ չեմ գնում «տան հագուստով»  և զբոսնելու չեմ գնում երեկոյան երկար «պոչիկով» հագուստով։ Միշտ եմ այսպիսին եղել՝ տեսակ է։



Փոքր ժամանակ տնից դուրս չէի գա, մինչև չսանրվեր խուճուճ մազերս (դե պատկերացրեք, թե ինչ ցավոտ էր)։ Ժամերով կարող էի նստել, որ Մամաս մազերս սարքեր ու հենց ցավեցնում էր, հիշում էի, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Բայց հիմա այդպես չեմ մտածում։ Կարծում եմ, որ գեղեցկությունը վայելել է պահանջում։ Պետք է լինել լիարժեք բոլոր իրավիճակներում ու վայելել անձնական ներքին ու արտաքին գեղեցկությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն շապիկ էր կրում ու նուրբ վզնոց։ Հասմիկն արձակել էր մազերն ու բնական կերպարում էր․ դերասանուհին շպարված չէր։ «Սա ես եմ՝ առանց մեյքափի եւ առանց ֆիլտրի։ Ի՞նչ կաես»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE