«Մի պահ ես էլ չհավատացի». Դալիթայի 22-ամյակի ֆոտոշարքն ու օրվա մանրամասները

14:25   22 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 19-ին Դալիթան նշել է ծննդյան 22-ամյակը: Երգչուհին օրվա լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել մանրամասները:

Դալիթայի խոսքով՝ ծննդյան օրը սկսել է բարձր տրամադրությամբ՝ անհամբեր սպասելով, թե երբ է փչելու տորթի մոմերը:

«Առաջին շնորհավորանքը ստացել եմ մայրիկիս կողմից»,-պատմում է նա,- «Ամենամեծ նվերն ընտանիքիս կողմից նվիրած յուրահատուկ տուփի մեջ էր. երբ այն բացեցի, արհեստական թիթեռնիկներ թռան միջից եւ անակնկալն արդեն ներսում էր»:

Երգչուհին ծննդյան օրը նշել է երկու տարբեր միջավայրերում, իսկ ընտրած զգեստը դիզայներ Ֆաինա Հարությունյանի աշխատանքն է.

«Սկզբում տանը՝ ընտանիքիս հետ եմ նշել, իսկ հետո՝ ընկերուհիներիս հետ Հանրապետության հրապարակի ռեստորաններից մեկում»։

Շատերը, գուցե, չհավատան, որ մանկության տարիներից հայտնի երգչուհին վաղուց արդեն մանուկ չէ: Դալիթան խոստովանում է, որ ինքն էլ երբեմն դժվարությամբ է հավատում, որ 22 տարեկան է.

«Մի պահ ես էլ չհավատացի, բայց առանձնապես բան չի փոխվել, պատրաստվում եմ 22-ը նույնպես անմոռանալի դարձնել»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է պահած երազանքին՝ երգչուհին նախընտրեց չխոսել այդ մասին, «որպեսզի այն կատարվի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արթուր Ստեփանյանի



© NEWS.am STYLE