«Արեւի վերջին ջերմացնող շողերն ու մենք». Արեւիկ Ուդումյանը՝ դստեր հետ

18:11   22 սեպտեմբերի, 2021

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է դստեր՝ Նունեի հետ։ Երիտասարդ մայրիկը գրկել է փոքրիկին ու մեկնաբանություններում գրել է․ «Արեւի վերջին ջերմացնող շողերն ու մենք։ Վերջին տաք օրերն են, անկախ ամեն ինչից փորձեք վայելել, թե չէ գիտեք՝ ձմեռն է գալիս»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը վառ զգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ «Ի՞նչ անել հանգստյան օրերին։ Գնալ քաղաքից դուրս։ Անցկացնել ժամանակ երեխաների հետ քաղաքի այգիներից մեկում։ Սիրելի մարդու կամ մարդկանց հետ ունենալ երևանյան երեկո։ Փորձել պատրաստել նոր բաղադրատոմսը։ Վերհիշել սիրած հոբբին։ Դասավորել դարակներ։ Ազատվել անցանկալի իրերից։ Գնալ կինո կամ թատրոն։ Գնալ շոփինգի։ Դիտել և լսել save-երում պահած հաղորդումները, ֆիլմերը, փոդքասթները։ Փորձել էքստրեմալ ժամանց։ Հաշտվել կռված մարդկանց հետ։ Մնալ տանը ու ոչինչ չանել։ Անցկացնել օր կամ ժամեր առանց երեխաների»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE