«Սիրուն»․ Աննա Թովմասյանի ոճային լուքը

10:43   23 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը բաց գույնի տաբատ է կրում, սեւ տոպ։ Աննա Թովմասյանը հավաքել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուրաներով։ «Երբ դադարում եմ աղոթել, զուգադիպությունները դադարում են։ Իսկ դուք հավատո՞ւմ եք զուգադիպություններին»,- մեկնաբանություններում գրել է Աննան։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել Աննային։ «Սիրուն»,- գրել է երգչուհի Սիլվա Հակոբյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան ատլասե զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ Հրապարակմանը կից Աննան գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել․ «Նրբություն»։



© NEWS.am STYLE