«Netflix»-ը Բրիթնի Սփիրսի մասին վավերագրական ֆիլմում հրապարակել է նրա տագնապալի ձայնային հաղորդագրությունը  

15:39   22 սեպտեմբերի, 2021

«Netflix» սթրիմինգային ծառայությունը հրապարակել է Էրին Լի Քարի վավերագրական ֆիլմն ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի մասին, որը ստացել է «Բրիթնին ընդդեմ Սփիրսի» անունը։

Հոլովայում ներառված է արտիստի ձայնային հաղորդագրությունը, որը նա ուղարկել է փաստաբանին իր նկատման հոր խնամակալության չեղարկման առնչությամբ։ «»Ողջույն, իմ անունը Բրիթնի Սփիրս է։ Ես նախկինում զանգահարել եմ ձեզ։ Կրկին զանգահարում եմ ձեզ, քանի որ ցանկանում եմ համոզվել, որ խնամակալությունից ազատվելու ընթացքում․․․»,- ասված է հաղորդագրության մեջ, որը փաստաբանին ուղարկվել է 2009թ․- հունիսին։

«Բրիթնին ընդդեմ Սփիրսի» ֆիլմի ամբողջական թրեյլերը կթողարկվի սեպտեմբերի 22-ին, իսկ ժապավենը՝ սեպտեմբերի 28-ին:



© NEWS.am STYLE