«Ընտանիք ստեղծել ու երեխաներ ունենալ». Նիկոլայ Բասկովը հայտարարել է, որ իր համար կին է որոնում  

19:16   22 սեպտեմբերի, 2021

Էստրադային երգիչ Նիկոլայ Բասկովը նոր հարցազրույցում խոստովանել է, որ ցանկանում է ընտանիք կազմել։

Բասկովի խոսքով՝ ինքն այժմ քաղաքից դուրս գտնվող տուն է կառուցում։ «Հնարավոր է՝ երբ նշեմ նոր տուն տեղափոխվելս, իմ կողքին արդեն կինս կլինի, որի հետ ես կապրեմ երկար ու երջանիկ։ Եվ, իհարկե, ծրագրում եմ ընտանիք ստեղծել եւ երեխաներ ունենալ»,- արտիստի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Նա ընդգծել է, որ այժմ որոնում է սիրելիին։ «Ես որոնում եմ։ Գիտես, թե ինչպես է դա լինում։ Լինում է ինչ-որ պահի։ Եվ դու հասկանում ես, որ սա, հավանաբար, քոնն է»,- անկեղծացել է Բասկովը։

Նիկոլայ Բասկովն ամուսանցած է եղել պրոդյուսերի՝ Բորիս Շպիգելի դստեր՝ Սվետլանայի հետ, ամուսնության ընթացքում լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Բրոնիսլավը։ Երգիչն այժմ չի տեսակցում որդուն։

Բասկովը մի քանի տարի առաջ հայտարարել է, որ ցանկանում է ամուսնանալ ֆոտոմոդել Վիկտորյա Լոպիրյովայի հետ, որն այդ ժամանակվանից ի վեր հասցրել է ամուսնանալ այլ մարդու հետ եւ լույս աշխարհ բերել առաջնեկին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE