«Նա ժողովրդական արտիստ է»․ Լոլիտան բացահայտել է Ալլա Պուգաչովայի թոշակի չափը

18:44   22 սեպտեմբերի, 2021

Վերջին տարիներին Ալլա Պուգաչովան հազվադեպ է ներկայանում հանրությանն ու ժամանակի մեծ մասն անցնակցնում է մերձմոսկովյան առանձնատանը։ Սակայն Պրիմադոննայի կյանքը նախկինի նման շարունակում է հետաքրքրել հանրությանը։

Նախօրերին Լոլիտա Միլյավսկայան, որը երկար տարիներ ընկերական հարաբերություններ ունի գործընկերոջ հետ, բացահայտել է Ալլա Բորիսովնայի գաղտնիքներից մեկը՝ նրա թոշակի չափը։ Երգչուհին խոստովանել է, որ իր ընկերուհուց քիչ թոշակ է ստանում կոչման բացակայության պատճառով։

«Ես դեմ եմ բոլոր կոչումներին։ Դա ոչ ոքի համար կարեւոր չէ։ Ինչո՞ւ է դա ինձ հարկավոր։ Դա ընդամենն ավելացում է թոշակին։ Ես այն ձեւակերպել եմ։ Ես ստանում եմ 23 հազար ռուբլի։ Ալլա Բորիսոնվայինը կազմում էր 46 հազար ռուբլի, քանի որ նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է»,- նշել է Լոլիտան։

Միլյավսկայան հայտնել է, որ վերջերս ինչպես եւ բոլոր թոշակառուները, ինքը պետությունից տաս հազար ռուբլի է ստացել։ 

«Կոչումներ տալիս են, եթե ինչ-որ մեկը քեզ համար միջնորդում է։ Ես չեմ սիրում պարտական լինել։ Այդ կոչումները հետագայում պարտավորեցնում են, իսկ ես չեմ սիրում նեղ պայմաններում լինել»,- «Հականուններ» շոուի ընթացքում հայտարարել է երգչուհին։

Աղբյուրը՝ Radio KP

 



© NEWS.am STYLE