Արմեն Ջիգարխանյանի թատրոնը փոխել է անվանումը

16:38   22 սեպտեմբերի, 2021

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործած Մոսկվայի դրամատիկական թատրոնը փոխել է անվանունը․ այժմ այն կոչվում է «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ», «ՏԱՍՍ»-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը։

«Մեզ թվաց, որ «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմը» կլինի այս թատրոնի նոր կյանքը, միայն ավելի արագ, էներգետիկ իմաստով, շատ պրովոկացիոն, գուցե կտրուկ ուղղությամբ, բայց դա այն է, ինչի հիմքը դրել է Արմեն Բորիսովիչը»,- ասել է Գազարովը։

Գլխավորը եղել է Արմեն Ջիգարխանյանի անունը պահպանելը, նշել է գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ անվանման մեջ հայտնվել է «առաջընթաց» բառը՝ կինոթատրոնի անվանումը, որի շենքում գտնվում է թատրոնը։

«Ինչո՞ւ «Պրագրես»։ Կար «Պրոգրես» կինոթատրոն, որը ժամանակին ամենաառաջավորն էր։ 25 տարի է անցել, մենք որոշել ենք վերադարձնել հենց այդ առաջընթացը, քանի որ մենք եւս ցանկանում ենք առաջընթաց ունենալ, եւ մենք դա կունենանք»,- հայտարարել է Գազարովը։

Գլխավոր լուսանկարը՝ Սերգեյ Պյատակով/«ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE