Ռեժիսոր Զվյագինցեւին դուրս են բերել կոմայից․ լրատվամիջոց

20:01   22 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսի ծանր ձեւով հոսպիտալացված ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւին դուրս են բերել արհեստական կոմայից։

«Համակարգ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ (կորպորոցիան ֆինանսավորում է կինեմատոգրաֆիտի բուժումը) Վլադիմիր Եվտուշենկովը պատմել է, որ Զվյագինեւի վիճակը գնահատվում է «քիչ թե շատ բավարար»։ Չի նշվում, թե որտեղ է Զվյագինցեւն անցկացնելու վերականգնողական շրջանը։

«Հիմա ինքնազգացողությունը քիչ թե շատ բավարար է։ Նա հիմա պատրաստվում է վերականգնման նպատակով հոսպիտալ տեղափոխվել։ Արդեն դուրս է եկել կոմայից»,- հայտնել է Եվտուշենկովը։

Զվյագինցեւին Մոսկվայում հոսպիտալացրել են հունիսին։ Նա շնչահեղձության նոպաներ է ունեցել, սատուրացիան ընկել է մինչեւ 64 տոկոս։ Բժիշկները ռեժիսորի մոտ թոքային էմոբլիա են ախտորոշել՝ չափազանց վտանգավոր վիճակ։ Զվյագինեւը հուլիսի կեսին հոսպիտալացվել է, սակայն կարճ ժամանակ անց նրա վիճակը կրկին վատացել է։



© NEWS.am STYLE