Պավել Դուրովի մասին սերիալ կնկարահանեն

22:05   22 սեպտեմբերի, 2021

«ВКонтакте» սոցիալական ցանցի եւ Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի մասին Okko օնլայն կինոթատրոնի համար սերիալ կնկարահանեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նոր նախագիծը հիմնված կլինի լրագրող Նիկոլայ Կոնոնովի «Դուրովի կոդ» գրքի հիման վրա։ Okko-ն արդեն պայմանագիր է կնքել «Նոն-Ստոպ Փրոդաքշն» ընկերության հետ, որի ղեկավարներն են Սերգեյ Մելկումովն ու Ալեքսանդր Ռոդնյանսկին:

«Ի սկզբանե մենք տեսել ենք այս նյութը որպես լիամետրաժ ֆիլմի հիմք, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ «ВКонтакте» եւ Telegram սոցիալական ցանցերի ստեղծման պատմությունը եւ անձամբ Պավել Դուրովի վառ հակասական ինքնությունն ավելի ճիշտ համապատասխանում են ժամանակակից սերիալի ձեւաչափին», - նշել է Ռոդնյանսկին:

Ընդամենը քառամյա համաձայնագրի շրջանակներում «Նոն-Ստոպ Փրոդաքշնը» կստեղծի առնվազն ութ նախագիծ։ Բոլորը բացառիկ հասանելի կլինեն Okko ծառայությունում:



© NEWS.am STYLE