Համացանցում կասկածում են, որ Ագաթա Մուցենիեցեն սիրավեպ ունի ամուսնացած դերասանի հետ

12:12   23 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Գալինա Բեզրուկն ամուսնուն՝ դերասան Արտեմ Ալեքսեեւին, մեղադրել է բռնությունների եւ դավաճանության համար։ Telegram-յան «Крысиное королевство» ալիքը հայտնել է, որ այդ ամբողջ ընթացքում Ալեքսեեւը կապ է ունեցել Ագաթա Մուցենիեցեի հետ։

Գալինա Բեզրուկն Ինստագրամյան էջում հրապարակում է արել, որում բազմաթիվ սենսացիոն հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում իր ամուսինը «բոլորովին ոչ ընկերական աջակցություն է ստանում հին ծանոթուհուց, որը բոլորին վերջերս ամբողջ երկրով մեկ աղմկոտ հայտարարություններ էր անում կնոջ պատվի ու ազմվության մասին»։ Բլոգեր Անդրեյ Պետրովի Telegram-յան ալիքը հայտնում է, որ խոսքն Ագաթա Մուցենիեցեի մասին է։ Peopletalk-ի անանուն աղբյուրը հաստատել է այդ տեղեկատվությունը։ Բեզրուկը պատմել է, որ ամուսնու հեռախոսում սիրային նամակագրություն է գտել Մուցենիեցեի հետ։

«Վերջերս նա նմանատիպ իրավիճակում էր եւ ամբողջ երկրով մեկ աղմկոտ հայտարարություններ էր անում կնոջ պատվի եւ ազնվության մասին, այն մասին, թե որքան ցածր է հարաբերություններ սկսել ամուսնացած տղամարդկանց հետ, իբրեւ թե ինքը նման բան չէր անի։ Եվ ամբողջ երկիրը հավատում էր նրան»,- իր Ինստագրամյան էջում գրել է Գալինա Բեզրուկը։

View this post on Instagram

A post shared by Galya Bezruk (@galina_bezruk)

Բեզրուկը նաեւ պատմել է, որ իր ամուսինը հոգեբանական լուրջ խնդիրներ ունի, իսկ վերջերս նույնիսկ բուժում էր անցնում հիվանդանոցում։ «Հույս ունեի, որ «մաքրության» այդ շաբաթը նրան կօգնի ուշքի գալ, գիտակցել իր գործողությունների ամբողջ սարսափը։ Բայց հրաշք տեղի չունեցավ։ Նա կյանք վերադարձավ, բայց ոչ գիտակցություն։ Վերջին օրերը սարսափ ֆիլմի են վերածվել»,- գրել է Գալինան։ Դերասանուհին նաեւ նշել է, որ Ալեքսեեւը ձեռք է բարձրացրել իր վրա։ «Արտեմն ամբողջ ընթացքում սպառնում էր ինձ, խոստանում տանել դստերս, իսկ նախորդ օրը՝ խոհանոցում երեկոյան զրույցի ընթացքում, ես ոտքով հարված ստացա որովայնիս։ Առավոտյան ես, դուստրս ու տատիկը փախանք»,- հավելել է նա։

Telegram-յան «Крысиное королевство» ալիքի հաղորդմամբ՝ Ագաթան եւ Ատրեմը վաղուց են ծանոթ։ Իբրեւ նա 11 տարի առաջ Արտեմին լքել է հանուն Պավել Պրիլուչնիի, իսկ այժմ «որոշել է հիշել անցած-գնացածի» մասին։ «2009-2010թթ․ Ագաթան սիրահարված է եղել Արտեմին (համալսարանական սեր), սակայն 2013թ․-ին ամուսնացել է այդ ժամանակների աստղի՝ Պրիլուչնիի հետ»,- հայտնում է Telegram-յան ալիքը։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE