Մորգենշտերնի ընտանիքը ռեփերին հարսանիքի առիթով պար է նվիրել

15:12   23 սեպտեմբերի, 2021

Ռեփեր Մորգենշտերնի եղբայրը՝ Մաքսիմը, առաջին անգամ պատմել է, թե ինչ է ընտանիքը նվիրել ռեփերին ամուսնության առիթով։

Նրա խոսքով՝ ամբողջ ընտանիքը հանդիսավոր նվերը պատրաստել է մեկ շաբաթից ավելի։ Նրանք կանգնած են եղեl բարդ ընտրության առաջ․ ռեփերի եղբայրը խոստովանում է, որ բազմանդամ ընտանիքից յուրաքանչյուրն իր կարծիքն ուներ։

«Ուֆայում հավաքվել են մեր բոլոր հարազատները, եկել էին Մոսկվայից, Իտալիայից։ Սկսել են մտածել, թե ինչ նվիրել, եթե առանց այն էլ Ալիշերն ամեն ինչ ունի։ Գումա՞ր, թե՞ իրեր։ Իմաստ չունի։ Որոշեցինք․ եկեք ընտանեկան պար նվիրենք»,- պատմել է Մաքսիմ Մորգենշտերնը։

Նա հավելել է՝ հարսանիքի ընթացքում չսխալվելու համար ռեփերի հազրատները դիմել են պրոֆեսիոնալների օգնությանը։

«Դահլիճ ենք վարձակելել, խորեոգրաֆի դիմել։ Ամբողջ ընտանիքը մի շաբաթից ավելի փորձեր է արել։ Այն մյուզիքլ էր Մորգենշտերնի եւ արեւմտյան երգերով։ Իմ կարծիքով՝ լավ էր ստացվել, եղբորս դուր է եկել»,- խոստովանել է Մաքսիմը։



© NEWS.am STYLE