Մահացել է «Բուդուլայ, որին չեն սպասում» ֆիլմի դերասանուհին

11:22   23 սեպտեմբերի, 2021

83 տարեկանում կյանքից հեռացել է Բելառուսի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Վալենտինա Պետրաչկովան, ասված է Բելառուսի Յակուբ Կոլասի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի կայքի հայտարարությունում, հայտնում է Belta-ն։

Վալենտինա Պետրաչկովան ծնվել է 1939թ․-ին Ռուդնյա քաղաքում։ Ավարտել է Կոլասի անվան թատրոնին կից ստուդիան։ Էկրաններին առաջին անգամ հայտնվել է 1981թ․-ին։ Պետրաչկովան խաղացել է «Նոր երկիր», «Առաջին թռչունների տագնապները», «Դժբախտության նշան», «Կարմիր կղզի», «Սպիտակ հագուստ», «44-ի օգոստոսին», «Բուդուլայ, որին չեն սպասում» եւ այլ ֆիլմերում։

Լուսանկարը՝ kino-teatr.ru



© NEWS.am STYLE