«Իմ փոքրիկ, բայց շատ մտերիմ եւ հավատարիմ ընկերը». Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ

19:45   23 սեպտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին ու գրել․ «Իմ փոքրիկ, բայց շատ մտերիմ եւ հավատարիմ ընկերը՝ Արիանան»։ Լուսինեն ոճային կերպար է ընտրել․ նա մուգ գույնի ջինե տաբատ է ընտրել, այն համադրել վառ շապիկի ու բարձրակրունկների հետ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանը սպիտակ հագուստ է կրում՝ շորտ, վերնաշապիկ, որոնք համադրել էր մարզակոշիկների հետ։ Գեղեցկուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Լուսինեն անգլերեն լեզվով գրել էր․ «Թող սկսվի տոնը»։



© NEWS.am STYLE