Բրուխունովան հետեւորդներին հուզել է իր ու Պետրոսյանի մեծացած որդու լուսանկարով

16:12   23 սեպտեմբերի, 2021

Տատյանա Բրուխունովան հրապարակել է իր ու Եվգենի Պետրոսյանի որդու նոր լուսանկարը։ Հումորիստն ու նրա երիտասարդ կինը մեծացնում են մեկուկես տարեկան Վահանին, որին անվանել են կատակերգուի հոր պատվին։

Ամուսինները երբեք չեն պատմում անձնական կյանքի մասին եւ հազվադեպ են ցույց տալիս որդուն։ Այսօր Բրուխունովան երկրպագուներին ուրախացրել է առավոտյան արված լուսանկարով, որում պատկերված է Վահանը։

Փոքրիկն արթնացել է ու գիշերազգեստով խոհանոց գնացել՝ ծնողների մոտ։ Վահանի ձեռքում փոքրիկ խաղալիք է՝ արջի տեսքով, որի հետ նա քնում է ամեն երեկո։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է Տատյանան։

Տատյանայի հետեւորդները հիացել են Վահանի նոր լուսանկարով․ Բրուխունովայի հրապարակումների մեկնաբանություններում օգտատերերն ամեն անգամ նրան խնդրում են ավելի հաճախ ցույց տալ, թե ինչպես է մեծանում հումորիստի որդին։

 



© NEWS.am STYLE