«Սիրուն». Էլեն Ասատրյանի աշնանային կերպարը

16:46   23 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով բլուզ է կրում։ Էլենն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Ես շատ եմ սիրում սեւ ու սպիտակ նկարներ ու քանի որ նկատել եմ, որ դուք այդքան էլ չեք սիրում, անգույն նկարը թաքցրել եմ երկրորդ էջում»,- գրել է նա, իսկ հետեւորդները դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Էլենն արձակել էր մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Շքեղ եք»։



© NEWS.am STYLE