«Գեղեցկուհի մայրիկ». Լիլուն՝ արտահայտիչ շպարով

17:48   23 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում երգչուհին հավաքել է մազերը ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լիլուն հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել են այն ու դրական խոսքեր են գրել մեկնաբանություններում․«Գեղեցկուհի»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկն ուսի հատվածում բաց զգեստ էր կրում, որն առանձանում էր ոտքի հատվածում համարձակ կտրվածքով։ Երգչուհու մազերը հավաքված էին, վառ ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում են նուրբ ականջօղերը։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան․ «Անփոխարինելի»։



© NEWS.am STYLE