Հմայիչ. Լիա Զախարյանի լուսանկարը

21:44   23 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Լիան սպիտակ վերնաշապիկ է կրում։ Երիտասարդ դերասանուհին, որը հանդիսատեսին հայտնի է տարբեր սերիալներում կատարած դերերով, արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը, որն ընդգծում է դերասանուհու գեղեցկությունը։

Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին Մոսկվայում։ Լիան սպիտակ շորտ էր ընտրել, շագանակագույն տոպ, որոնք համադրել էր դասական կոստյումի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։

 



© NEWS.am STYLE