Իգոր Կրուտոյը խոստովանել է, որ արտամուսնական կապից ծնված որդի ունի

18:12   23 սեպտեմբերի, 2021

Ռուս կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Իգոր Կրուտոյը խոստովանել է, որ արտամուսնական կապից ծնված որդի ունի։ Երաժիշտն այդ մասին պատմել է ռուսական «Ռոսիա 1»-ով հեռարձկավող «Մարդու ճակատագիրը» հաղորդման ընթացքում։

Բորիս Կորչնեւնիկովին տված հարցազրույցում երաժիշտը պատմել է, որ իր կյանքում Յակով Միրոշնիկով անունով երիտասարդ է հայտնվել, որն իրեն հայր է անվանում։  Երաժիշտը պատմել է երիտասարդի հետ իր առաջին խոսակցության մասին։

Կրուտոյի խոսքով՝ արդեն մեծ Յակովը որոշել է կապ հաստատել հոր հետ եւ զանգարարել է իրեն։ Ինքը չի անջատել հեռախոսն ու լսել է երիտասարդին։ «Ես նրան ասում եմ՝ արի ԴՆԹ թեստ հանձնենք, իսկ հետո, անալիզի արդյունքներով, կորոշենք՝ հանդիպել, թե ոչ»,- ասել է նա։

Այն մասին, որ հայտնի կոմպոզիտորն իր հայրն է, Միրոշնիկովն իմացել է մոր մահվանից կարճ ժամանակ առաջ, որն աշխատում էր մայրաքաղաքի թանկարժեք բուտիկներից մեկում։ Կրուտոյը Յոկովին իր ընտանիք է ընդունել, ապահովել տնով ու մեքենայով։

Լուսանկարը՝ Նինա Զոտինա/«ՌԻԱ Նովոտսի»



© NEWS.am STYLE