«Netflix»-ը հրապարակել է Բրիթնի Սփիրսի մասին սկանդալային վավերագրական ֆիլմի թրեյլերը

19:17   23 սեպտեմբերի, 2021

«Netflix» սթրիմինգային հարթակը ներկայացրել է ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի մասին վավերագրական ֆիլմի ամբողջական թրեյլերը։ Ժապավենը կթողարկվի սեպտեմբերի 28-ին։ Հոլովակը հրապարակել է YouTube-ում։

Ֆիլմում, որը նկարահանվել է ռեժիսոր Էրին Լի Քարի կողմից, կպատմվի արտիստի նկատմամբ խնամակալության իրավական եւ էթիկական հարցերի մասին։  

«Ողջույն, իմ անունը Բրիթնի Սփիրս է։ Ես նախկինում զանգահարել եմ քեզ։ Ես կրկին զանգահարում եմ, քանի որ ցանկանում էի համոզվել, որ մենք խնամակալությունը չեղարկելու գործընթացում ենք»,- թրեյլերի պրեմիերայից առաջ հրապարակված ձայնային հաղորդագրությունում ասում է երգչուհին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բրիթնի Սփիրսը, որը ջնջել էր իր հաշիվն Ինստագրամում ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ նշանադրվելու մասին հայտարարելուց հետո, վերադարձել է սոցիալական ցանցեր։

Լուսանկարը՝ AP

 



© NEWS.am STYLE