Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասն առաջին անգամ ցուցադրել են դստեր դեմքը

22:11   23 սեպտեմբերի, 2021

Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասը երկրպագուներին չեն զվարճացնում մեկամյա դստեր` Ուիլայի լուսանկարներով։ Զույգը խնամքով պաշտպանում է երեխային կողմնակի աչքերից, սակայն օրերս նրա դեմքն առաջին անգամ հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում։

Երիտասարդ զույգը Նյու Յորքի փողոցներով զբոսնում էր Ուիլայի հետ։ Փոքրիկը մայրիկի գրկում էր։ Ամուսիններն իրենց օրը սկսել են սուրճով եւ կրուասաններով քաղաքի սրճարաններից մեկում, իսկ հետո ժամանակ են անցկացրել միասին՝ վայելելով գեղեցիկ եղանակը: Չնայած պապարացիների նկատմամբ քննադատությանը, աստղերը, տեսնելով տեսախցիկները, չեն պահանջել գաղտնիություն եւ վիճաբանության մեջ չեն մտել լուսանկարիչների հետ:

Նշենք, որ ավելի վաղ Սոֆի Թերները կոշտ է արտահայտվել իր անձնական կյանքի անբռնազբոս նկարահանումների վերաբերյալ. «Դա զզվելի է, որ առանց թույլտվության մեծահասակ տղամարդիկ նկարահանում են փոքրիկ երեխաներին։ Ես խնդրում եմ բոլորին դադարեցնել մեզ հետեւելն ու փորձել լուսանկարել մեր աղջկան եւ հատկապես տպել այդ լուսանկարները։ Դա պարզապես զզվելի է, ես ձեզ իմ թույլտվությունը չեմ տվել», — Just Jared-ը մեջբերում է նրա խոսքերը։

Հիշեցնենք, որ Ուիլայի ծնվելուց հետո զույգը որոշում էր կայացրել, որ դստեր դեմքը կհայտնվի սոցցանցերում միայն այն ժամանակ, երբ նա ինքը կկարողանա դրան տալ իր համաձայնությունը:

Լուսանկարները՝ DAVID CROTTY/GETTY IMAGES, Backgrid



© NEWS.am STYLE