Մեգան Ֆոքսը եւ Քորթնի Քարդաշյանը Skims ներքնազգեստի ապրանքանիշի նոր արշավի «հերոսներն» են

23:13   23 սեպտեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստի ապրանքանիշը ցուցադրել է նոր գովազդային արշավը, որի դեմքերն են դարձել Մեգան Ֆոքսն ու Քորթնի Քարդաշյանը: Բրենդի խոսքով՝ Քիմ Քարդաշյանն այդ հայտնիներին ընտրել է արշավի համար, որպեսզի «նշի նրանց ընկերությունը»:

Ֆոքսը եւ Քարդաշյանն անցյալ տարի ընկերացել են այն բանից հետո, երբ սկսել են հանդիպել Machine Gun Kelly-ի եւ Թրեւիս Բերկերի հետ, որոնք նաեւ մտերիմ ընկերներ եւ գործընկերներ են: Այդ ժամանակից ի վեր, զույգերին հաճախ կարելի է տեսնել միջոցառումների ժամանակ (օրինակ, 2021 MTV VMAs-ը)։

Նոր արշավի նկարահանումները ղեկավարել է լուսանկարիչ Դոննա Տրոփը։ Կադրերում Մեգան Ֆոքսը եւ Քորթնի Քարդաշյանը սեւ եւ սպիտակ գույնի բամբակյա ներքնազգեստով են:

«Ինձ դուր է գալիս, որ Skims-ն իսկապես հասկանում է, թե ինչ են ուզում կրել կանայք, եւ որ նրանք ցանկանում են իրենց սեքսուալ, վստահ եւ ուժեղ զգալ», — պատմում է Մեգան Ֆոքսը: «Ինձ դուր եկավ Քորթնիի հետ մասնակցել այս արշավին, մենք այնքան ուրախ էինք միասին նկարահանվելու համար»:

«Ինձ շատ դուր եկավ Մեգանի հետ նկարահանվելը քարոզարշավի համար։ Skims-ն իսկապես ներքնազգեստի իմ սիրած ապրանքանիշն է, կարծում եմ, որ սա կասեի նույնիսկ, եթե Քիմը չլիներ իմ քույրը», — հայտարարել է Քորթնի Քարդաշյանը։



© NEWS.am STYLE