«Իմ սեւ ու սպիտակի մեջ գույները ես եմ ավելացնում». Հրաչուհի Ութմազյան (ֆոտո)

20:41   23 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին սեւ տաբատ է կրում եւ ժակետ, որոնք համադրել է սպորտային կոշիկի հետ։ Հրաչուհին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Իմ սեւ ու սպիտակի մեջ գույները ես եմ ավելացնում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ տեղադրված կադրում Հրաչուհին ջերմ գրկել էր հայրիկին ու մայրիկին, իսկ հրապարակմանը կից նա ջերմ շնորհավորանք էր հղել մայրիկին՝ գրելով․ «Օրդ շնորհավոր, սիրունս...Մամ։ Ամենն, ինչ կամ ու կլինեմ, դու ես»։

 



© NEWS.am STYLE