«Իմս»․ Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի ռոմանտիկ հոլովակը

22:44   23 սեպտեմբերի, 2021

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ երգչուհի, հաղորդավարուհի Արթի Գաբրիելյանի հետ։

View this post on Instagram

A post shared by Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ամուսինները բնության գրկում են։ Արփին կրում է բաց երանգի վերնաշապիկ եւ կիսաշրջազգեստ, ինչն էլ համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Միհրանը հեշթեգերում նշել է․ «Իմս»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում ամուսինները բռնել էին իրենց որդու ձեռքերից։ Բոլորը կրում էին սպիտակ երանգի հագուստ։ «Ընտանիք», - հրապարակումն այսպես էր մակագրել Միհրան Ծառուկյանը։



© NEWS.am STYLE