«Յուրահատուկ»․ Սոնա Մաթեւոսյանի նոր լուսանկարը

23:39   23 սեպտեմբերի, 2021

Դերաանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է վարդագույն երանգի բլուզ, դեղին գույնի կիսաշրջազգեստ։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ «Շորս էս հոգեվիճակն էր թելադրում, ես էլ խելոք ենթարկվում էի։ Իսկ դեղինի ու վարդագույնի համադրությունը ուղղակի բոմբ ա», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար դերասանուհին սեւ հագուստ էր ընտրել։ Սոնան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական էր դարձրել ոճային աքսեսուարը՝ ակնոցը։ «Մի տեսակ ուրախանում եմ,որ սիրուն ֆոտոներ եմ ունենում»,- գրել էր նա։

Լուսանկարը՝ photographer_felx



© NEWS.am STYLE