Տղամարդուն դուր գալու ութ միջոց

21:12   25 սեպտեմբերի, 2021

Յուրաքանչյուր տղամարդ աչքերով է սիրում: Գրավիչ հագուստ, հմայիչ ժպիտ եւ նրբագեղություն՝ սեփական անկրկնելիության հավատով ամրապնդված... եւ նա բաց չի թողնի քեզ:

Յուրաքանչյուր տղամարդու ձգում է անհասանելին: Նրան ցնցիր քո անտարբերությամբ եւ անմատչելիությամբ, եւ նա կվազի քո հետեւից, բայց միայն նրա հաջողության մասին թեթեւ ակնարկի պայմանով:

Յուրաքանչյուր տղամարդու կարելի է գրավել մանկական միամտությամբ եւ բարությամբ: Անկեղծ հայացքն ու աշխարհի ոչ հասուն ընկալումը նրան այնպիսի հրճվանք կպատճառեն, որ նա կցանկանա մինչեւ կյանքի վերջ հոգ տանել քո մասին:

Յուրաքանչյուր տղամարդու հարկավոր է ինչ-որ մեկի ըմբռնումը: Նրան նման հնարավորություն տուր: Նույնիսկ հանճարին, որի ոգին ազատորեն ճախրում է անվերջության մեջ, երկրային մարդկային աջակցություն է պետք:

Յուրաքանչյուր տղամարդ հոգու խորքում զինվոր է: Եվ սիրո համար պատերազմը դյուրիններից չէ: Այստեղ փորձ, ռազմավարություն եւ զինատեսակների բազմազանություն է պետք:

Յուրաքանչյուր տղամարդ ամենալավն է նախընտրում: Համոզիր նրան, որ ամենալավը դու ես: Նա կհավատա:

Յուրաքանչյուր տղամարդ կսկսի ձանձրանալ, եթե նախ ուրախ տոնի նման նրա կյանք ներխուժես, իսկ հետո կարճ ժամանակով անհետանաս: Եթե կյանքն առանց քեզ անտանելի դառնա, համարիր, որ նա պատրաստ է:

Յուրաքանչյուր տղամարդ ուզում է հավատալ, որ աշխարհում ամեն ինչ ինքն է որոշում: Տղամարդը չի սիրում, երբ իր համար ընտրում են, նա ուզում է ինքն ընտրել: Այդ պատճառով ցուցադրաբար ոչինչ մի պարտադրիր, իսկ լավագույն գաղափարներդ որպես նրա սեփականը ներկայացրու:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE