«Ինձ այլանդակել են». ինչու է իննսունականների ամենահայտնի մոդելներից մեկը թաքնվում հանրությունից

11:18   24 սեպտեմբերի, 2021

Իտալական արմատներով սուպերմոդել Լինդա Եվանգելիստան, որը հայտնի է դարձել իննսուանականներին, բացահայտել է, թե ինչու է հեռացել մոդելային բզինեսից։ Սուպերմոդելը հրապարակում է արել Ինստագրամյան էջում։

Նրա խոսքով՝ հինգ տարի առաջ իրեն «լրջորեն այլանդակել» են։ Խոսքն անհաջող կոսմետիկ պրոցեդուրայի մասին է։

«Իմ հետեւորդներին, որոնք հարց էին հնչեցնում, թե ինչու ես չեմ աշխատում որպես մոդել այն ժամանակ, երբ իմ հասակակիցների կարիերան ծաղկում է, պատասխանում եմ՝ պատճառն այն է, որ ինձ լրջորեն այլանդակել են Zeltiq CoolSculpting ապարատային լիպոսակցիայի պրոցեդուրայի արդյունքում, որի արդյունքը լիովին հակասում է խոսացվածին։ Ինչպես գրում էին լրատվամիջոցները, ես «անճանաչելի» եմ դարձել։ Ինձ մոտ պարադոքսալ ճարպային հիպերպլազիա է զարգացել, որի ռսիկի մասին ես չգիտեի պրոցեդուրան անելուց առաջ։ Դա ինձ զրկել է ոչ միայն գոյատեւման միջոցներից, այլեւ խորը դեպրեսիա է առաջացրել»,- պարզաբանել է նա։

Լինդան, որը մտադիր է դատական հայց ներկայացնել կլինիկայի դեմ, նշել է, որ որոշել է ներկայացնել իր պատմությունը, քանի որ հոգնել է «այդպես ապրել»։  

Ճարպային հյուսվածքի հիպերպլազիան կրիոլիպոլիզի դեպքում հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություն է, որի դեպքում ազդեցության գոտում հյուսվածքի գերաճ է տեղի ունենում։ Այն զարգանում է այցելուների միայն 0,0051 տոկոսի դեպքում։ 50 տոկոս դեպքերում այն զարգանում է տղամարդկանց մոտ։

 Լուսանկարը՝ PA MEDIA



© NEWS.am STYLE