«Անհապաղ». Բրիթնի Սփիրսի փաստաբանի նոր պահանջները երգչուհու հորը

12:38   24 սեպտեմբերի, 2021

Բրիթնի Սփիրսի փաստաբանը՝ Մեթյու Ռոզենգարթը, դիմել է դատարանին՝ խնդրելով մոտակա ժամանակահատվածում նրա հորը հեռացնել խնամակալի պաշտոնից եւ նոր ժամանակավոր խնամակալի նշանակել նախքան խնամակալությունն ամբողջությամբ դադարեցնելը, հայտնում է NBC-ն։

«Միեւնույն ժամանակ, մենք առաջ ենք շարժվում Ջեյմի Սփիրսի խնամնակալությունը դադարեցնելու մասին 2021թ․-ի հուլիսի 26-ի մեր միջնորդությամբ, ինչն անհրաժեշտ պայման է իմ վստահորդի արժանապատվության եւ հիմնական իրավունքների վերականգման համար։ Մենք շարունակում ենք ֆինանսների չարաշահման եւ վիրավորական վարքագծի այլ դեպքերի հետաքննությունը, որոնք մեղադրանքի հիմքում են»,- հայտարարել է Ռոզենգարթը։

Ի դեպ, երգչուհու հայրը՝ Ջեյմի Սփիրսը, մի քանի շաբաթ առաջ դեմ էր իրեն հեռացնելուն, սակայն հետագայում անձամբ է դստեր նկատմամբ խնամակալությունը դադարեցնելու միջնորդություն ներկայացրել։ Նա 2008թ․-ից վերահսկում է Բրիթնի Սփիրսի կյանքը, առողջությունն ու ֆինանսական միջոցները։

Լուսանկարը՝ Chris Pizzellio/Invision



© NEWS.am STYLE