Քիմ Քարդաշյանի նախկին ընկերն արձագանքել է հեռուստաաստղի մասնակցությամբ եւս մեկ ինտիմ տեսանյութի առկայության մասին լուրին

13:16   24 սեպտեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ՝ Ռեյ Ջեյի նախկին մենեջերը պնդում է, որ ինքն ինտիմ տեսանյութի երկրորդ մասն ունի։ Ավելին, մենեջերը մտադիր է այն փոխանցել Քանյե Ուեսթին։

Աղմկոտ սկանդալից հետո Քիմի փաստաբաններն արդեն մեկնաբանել են իրավիճակը՝ հավելելով, որ տեսանյութ գոյություն չունի։ Այժմ արձագանել է նաեւ Ռեյը։ «Դա լավ չէ։ Ես հեռու էի մնում Raydar-ից. պարզապես կենտրոնացած էի, համեստ եւ շնորհակալ ամեն լավ բանի համար, ինչ տեղի է ունենում իմ կյանքում։ Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ իմ աճն ու իմաստությունը, եթե նման բաներ շարունակում են տեղի ունենալ»,- տարակուսանք է արտահայտել նա։  

Ջեյը հավելել է, որ այժմ կյանքում բոլորովին այլ առաջնահերություններ ունի, սակայն ուղիղ չի հերքել կամ հաստատել տեսանյութի երկրորդ մասին առկայությունը․ «Հիմա ես հայր եմ, եւ իմ աշխատանք է լավ ծնող լինելն ու ընտանիքն առաջին տեղում դնելը»։

Ռեյ Ջեյն, ի դեպ, ամուսնացած է եւ մեծացնում է երկու երեխաներին՝ երեքամյա Մելոդիին եւ մեկամյա Էպիկին։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Michele Sandberg/Shutterstock, Invision/AP/Shutterstock



© NEWS.am STYLE