Բացահայտված գաղտնիքի պատճառով Օլգա Բուզովան նեղացել է Իոսիֆ Պրիգոժինից

14:13   24 սեպտեմբերի, 2021

Ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը հայտարարել է, որ հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան դադարել է իրեն բարեւել, երբ ինքն ասել է, որ «Հրաշալի վրացին» ներկայացման մեջ լրտես Բելա Շանտալի դերն ի սկզբանե առաջարկել են իր կնոջը՝ երգչուհի Վալերիային, հայտնում է News.ru-ն։

«Երբ ես լրագրողներին հայտնեցի, որ Բրուզովան Մոսկվայի Գորկու անվան դրամատիկական թատրոնում հայտնվել է իմ պատճառով, Օլյան նեղացել է իմ խոսքերից եւ դադարել է բարեւել ինձ»,- ասել է նա։

Պրիգոժինը հավելել է, որ «սկզբունքորեն, իր համար միեւնույն է»՝ արտիտն իրեն բարեւում է, թե ոչ։ Նա ընդգծել է, որ հետագայում կցանկանար խուսափել նրա գործունեության մասին խոսակցություններից՝ երգչուհու կողմից բացասական արձագանքը չխորացնելու նպատակով։

Դրամատուրգ Անդրեյ Նազարովի եւ ռեժիսոր Ռենատա Սոտրիադիի «Հրաշալի վրացին» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հունիսին։ Այն քննադատության ալիքի է բախվել Բուզովայի մասնակցության պատճառով։ Հեռուստահաղորդավարուհին կատարել է կաբարեի երգչուհի Բելա Շանտալի դերը, որը լրտես է դառնում ու փրկում Ստալինին։ 

 



© NEWS.am STYLE