«Սիրուն ու տաղանդավոր»․ Մարիամ Ադամյանի լուսանկարը

18:47   24 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Մարիամն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են նուրբ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր գրել դերասանուհուն․ «Սիրուն ու տաղանդավոր դերասանուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում։ Մարիամն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ Թեեւ հրապարակումը մեկնաբանված չէր, հետեւորդները դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Հմայք», «միշտ սիրուն ու բնական»։



© NEWS.am STYLE