Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը

12:02   24 սեպտեմբերի, 2021

Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինեմատոգրաֆիստների  միության «Մշակույթի ասպետ» շքանշանակիր, լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ Լեւոն Աթոյանցը: Այս մասին հայտնում է կինեմատոգրաֆիստների միությունը։  

«Խորապես ցավակցում ենք Լեւոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը:

Լեւոն Աթոյանցի կորուստը մեծ կորուստ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար»,- ասված է հաղորդագրությունում։



© NEWS.am STYLE