Հարբած Նիկոլաս Քեյջին շփոթել են անօթեւանի հետ եւ դուրս արել ռեստորանից

15:37   24 սեպտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջին հարբած վիճակում միջադեպի պատճառով դուրս են արել Լաս Վեգասի ռեստորանից, հայտնում է The Sun-ը։

Տեսանյութում, որը հրապարակել է պարբերականը, երեւում է, թե ինչպես է բոկոտն Քեյջը փորձում շփվել կնոջ հետ, որը նրան խնդրել է հեռանալ։ Ավելի ուշ արտիստին ուղեկցում է անվտանգության թխամորթ աշխատակիցը: 57-ամյա Քեյջը փորձել է վերադառնալ, սակայն նրան դռան մոտ կանգնեցրել են։

Կատարվածի ականատեսները հայտարարել են, որ հարբած դերասանին շփոթել են թափառաշրջիկի հետ։ Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ նախքան միջադեպը Քեյջը թանկարժեք վիսկի եւ տեկիլա է օգտագործել։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։

Լուսանկարը՝ Reuters



© NEWS.am STYLE