«Դու պարզապես զարմանալի մարդ ես, եւ ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Լուսինե Թովմասյանը՝ քրոջ հետ

17:47   24 սեպտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ։ Կադրերում նրանք ջերմ գրկախառնված են։ «Չկա ավելի լավ ընկեր, քան քույրը: Եվ քեզանից լավ քույր չկա: Դու պարզապես զարմանալի մարդ ես, եւ ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց քեզ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին ու գրել․ «Իմ փոքրիկ, բայց շատ մտերիմ եւ հավատարիմ ընկերը՝ Արիանան»։ Լուսինեն ոճային կերպար էր ընտրել․ նա մուգ գույնի ջինե տաբատ էր ընտրել, այն համադրել վառ շապիկի ու բարձրակրունկների հետ։



© NEWS.am STYLE