«Ամսագրի էջի գեղեցիկ աղջիկ». Անելյա Գուբրյանի լուսանկարը

22:47   24 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Անելյա Գուբրյանը ծովափնյա հանգստի ընթացքում արված լուսանկար է հրապարակել:

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին շորտ է կրում, որը համադրել է տոպի հետ։ Հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Անելյան նախապատվություն է տվել սպորտային կոշիկին։ Դերասանուհին հավաքել է մազերը, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Ամսագրի էջի գեղեցիկ աղջիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր լողավազանում։ Անելյան հավաքել էր մազերն ու շպարված չէր։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։

 



© NEWS.am STYLE