«Տիկնիկ». Աննա Դովլաթյանի էլեգանտ կերպարը

21:47   24 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը մուգ գույնի հագուստ է կրում։ Աննան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Նա բարձրակրունկներով է, կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր, ոճային պայուսակ։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, պայուսակ, արեւային ակնոց։ «Սիրում եմ աշխարհի բոլոր ծաղիկները, սակայն կառանձնացնեմ բլյումերիան, բա բուրմունքը…»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE