Դասական․ ինչ հագուստ է ընտրում Մարին երեկոյան կերպարի համար

19:44   24 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Մարին նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մարին ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Երգչուհին հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել նրան․ «Ամենասիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ գույնի շապիկի հետ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամբողջացնում էր ոճային աքսեսուարը՝ պայուսակը։



© NEWS.am STYLE