Գումարային հարց. Անջելինա Ջոլին դատարանում նոր հաղթանակ է տարել Բրեդ Փիթի նկատմամբ

18:16   24 սեպտեմբերի, 2021

Անջելինա Ջոլին ստացել է դատարանի թույլտվությունը վաճառել գինեգործության եւ «Chateau Miraval» կալվածքի իր բաժնետոմսերը երրորդ կողմի․ հենց այդ վայրում է Ջոլին ամուսնացել Փիթի հետ, հայտնում է People-ը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամուսնալուծության շարունական գործընթացի ֆոնին 46-ամյա աստղը խնդիրներ է ունեցել Quimicum-ի իր բաժնետոմսերը վաճառելու հետ՝ ընկերություն, որին պատկանում է ամրոցը։ Ավելի ուշ Ջոլին դատարան է դիմել՝ խնդրելով թույլ տալ վաճառքը, անկախ նրանից, որ ամուսնուծության գործընթացը դեռ ավարտված չէ (այժմ ամուսինները կիսում են ունեցվածքը եւ պայքարում երեխաների նկատմամբ խնամակալության համար)։

Բրեդ Փիթի «Mondo Bongo» ընկերությունն առանձին հայց է ներկայացրել ընդդեմ դերասանուհու «Nouvel» ընկերության՝ պահպանելու բաժնետոմսերի հսկիչ փաթեթը եւ իրավունք ունենալու առաջինը ձեռք բերել Անջելինայի բաժնետոմսերը։

Երբ նրանք 2008թ․-ին առաջին անգամ ձեռք են բերել Quimicum-ի բաժնետոմսերը, նրանց ընկերությունները 60-40 չափով կիսվել են սեփականության իրավունքը, ընդ որում «Mondo Bongo»-ն ստացել է բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ 2013թ.-ին բաժանումը վերածվել է 50-50-ի։ Փաստաթթերում նշվում է, որ Բրեդը բաժնետոմսերը 2013թ․-ին Անջելինային է վաճառել «1 եվրո խորհրդանշական գումարով»։ Բրեդը ցանկանում էր, որ բաժնետոմսերի փոխանցումը չեղարկվեր։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Amy Sussman/Wireimage, Steve Granitz/Wireimage, Getty Images



© NEWS.am STYLE